ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արյունաբանական կենտրոնը համալրվել է նոր սարքավորումներով

Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի լաբորատորիան համալրվել է նոր սարքավորումներով, որոնք կօգնեն միջազգային չափանիշներին համապատասխան գենետիկ հետազոտություններ կատարել։

Արյունաբանական կենտրոնը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի 2022 թվականի շահառուներից է. դրամական աջակցության շնորհիվ  կենտրոնն իր մոլեկուլային կենսաբանության բաժանմունքի համար ձեռք է բերել անհրաժեշտ սարքավորումեր։ Այժմ կատարվում են հետազոտություններ, որոնք օգնելու են բուժման նոր մեթոդոլոգիայի մշակմանը։

Նախագիծը նպաստելու է ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս գենետիկ հետազոտությունների զարգացմանն ու թերապևտիկ նոր մոտեցումների և ռազմավարությունների մշակմանը։ Ստեղծվում է ԴՆԹ և ՌՆԹ բանկ՝ երկարաժամկետ ծարգիր, որը թույլ կտա նոր թերապիաներ  մշակել  բուժառուների համար։

«Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը եզակի մասնագիտացված կենտրոն է, որն իրականացնում է արյան համակարգի հիվանդությունների ախտորոշում և բուժում։ Այս փաստը ևս մեզ հնարավորություն է տվել աջակցել այս կենտրոնին, քանի որ շահառուները, ովքեր պետք է օգտվեն այս ծրագրից, ոչ միայն Հայաստանում բնակվող բուժառուներն են, այլև օտարերկրացիները։ Տարածաշրջանի համար այս կենտրոնը մեծ նշանակություն ունի։ Մեզ համար կարևոր է աջակցել այն ծրագրերին, որոնք մշակում են նորարարական լուծումներ և ուղղված են տվյալ ոլորտի զարգացմանն ու կատարելագործմանը, հիմնախնդիրների լուծմանը»,- նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը:

«Բժշկությունն առաջ է գնում և ժամանակի հետ նորագույն, ժամանակակից ապարատուրայի կարիքը խիստ անհրաժեշտ է լինում, որ միջազգային ստանդարտներին համապատասխան լինի ախտորոշումը։ Եթե ախտորոշումը հստակ չլինի, բուժման տակտիկան նույնպես կկաղի»,- նշել է պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը։

«Ծրագիրը սկսել ենք «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։ Հիմնադրամը մեզ հնարավորություն է տվել ձեռք բերել ԴՆԹ-ի անջատման կիտեր, -80 սառնարան, ավտոկլավ։ Ծրագրի հիմնական նպատակն է ստեղծել ԴՆԹ բանկ՝ արյան չարորակ հիվանդությունների պերիֆերիկ արյունից»,- նշել է  պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի մոլեկուլային կենսաբանական բաժանմունքի ղեկավար Նարինե Ղազարյանը։

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից: Հիմնադրամի   ծրագրերն ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

Այլ նորություններ

Մաստարայում երեխաները ֆրանսերեն կուսումնասիրեն ժամանակակից դասասենյակում
Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի դպրոցի աշակերտներն այսուհետ հնարավորություն ունեն ֆրանսերեն ուսումնասիրել կահավորված ու մուլտիմեդիայի բոլոր հնարավորություններով հագեցած դասասենյակում։
Կարդալ ավելին
Վերազինված դասասենյակներ՝ սահմանամերձ շրջանների երեխաների համար
Տավուշի մարզի ևս մեկ դպրոց տեխնիկապես հագեցած դասասենյակ կունենա։ Սահմանամերձ Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում գործող «Արմաթ» լաբորատորիան վերազինվել է։
Կարդալ ավելին
«Ստեփան Գիշյան» հիմնադրամը մեկնարկել է 2025թ. դրամաշնորհային հայտերի ընդունումը
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը դրամաշնորհային մրցույթ է հայտարարում իրավաբանական անձանց համար:
Կարդալ ավելին