ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամն ամփոփել է 2023թ. դրամաշնորհային մրցույթի արդյունքները

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամն ամփոփել է 2023թ. դրամաշնորհային մրցույթի արդյունքները:

Այս տարի հիմնադրամի կողմից հայտարարված մրցույթին դիմել է 145 կազմակերպություն` ներկայացնելով սոցիալ-տնտեսական, կրթական և գիտական, առողջապահական և մշակութային ոլորտներից մեկի կամ միաժամանակ մի քանի ուղղությունների զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված ծրագրեր:

Հայտարարված մրցույթի շրջանակում աջակցություն կցուցաբերվի 5 ծրագրի:

Ծրագրերը կիրականացնեն հետևյալ կազմակերպությունները՝

1. «ԶԻՆՎՈՐԻ ՏՈՒՆ» բարեգործական ՀԿ

2. «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամ

3.  Կայուն զարգացման հայկական հիմնադրամ

4. «Հայաստանի Մխիթարյան կենտրոն» հոգևոր-մշակութային ՀԿ

5. «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ

 

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը» ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից: Հիմնադրամի   ծրագրերն ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը:

Այլ նորություններ

Զինվորի տունը համալրվել է բժշկական ժամանակակից սարքավորումներով
Հայաստանում և տարածաշրջանում վերականգնողական եզակի կենտրոն Զինվորի տունը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ ձեռք է բերել բժշկական գործիքներ և սարքավորումներ՝ մի շարք վիրահատություններ իրականացնելու համար։
Կարդալ ավելին
«Ստեփան Գիշյան» հիմնադրամը մեկնարկել է 2024թ. դրամաշնորհային հայտերի ընդունումը
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը դրամաշնորհային մրցույթ է հայտարարում իրավաբանական անձանց համար:
Կարդալ ավելին
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը համալրվել է նոր սարքավորումներով
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հավաքել, մշակել ու ամեն տարի տասնյակ հազարավոր այցելուներին է ներկայացնում Թուրքիայի իրականացրած ցեղասպանության մասին փաստերը։
Կարդալ ավելին