ԾՐԱԳՐԵՐ

ՍՏԵՓԱՆ ԳԻՇՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲԱՑՎԵՑ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ԱՆՎԱՆ ԴԱՍԱՐԱՆԸ

Հրազդանի թիվ 11 դպրոցում պաշտոնապես բացվեց ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցման համար նախատեսված Շառլ Ազնավուրի անվան դասարանը։
Ծրագիրն իրականացվել է Ֆրանս-հայկական զարգացման և Ստեփան Գիշյան բարեգործական հիմնադրամների համագործակցության արդյունքում։ Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամը այս տարի Ստեփան Գիշյան հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի հաղթող ճանաչված հինգ կազմակերպություններից մեկն է։

«Աշակերտները այս դասարանում շաբաթվա բոլոր օրերին 2 ժամով ֆրանսերեն կսովորեն, իսկ նրանք ովքեր կցանկանան ավելի խորացնել իրեն գիտելիքները կկարողանան անվճար հիմունքներով հավելյալ պարապմունքների մասնակցել։ Փորձել ենք ֆրանսերեն լեզվի ուսուցումը համար լավագույն պայմանները ստեղծել դասարանը հագեցած է ժամանակակից տեխնիկայով, Ֆրանսիայից նրանց համար գրականություն է բերվել։ Համոզված են, որ այստեղ երեխաները էլ ավելի մեծ հաճույքով են սովորելու»,-նշեց Ստեփան Գիշյան բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը։

«Ֆրանս-հայկական հիմնադրամը ֆրանկոֆոն տարբեր ծրագրեր է իրականացնում։ Շատ ուրախ եմ այսպիսի դասասենյակ բացելու կապակցությամբ, այն կնպաստի երեխաների ֆրանսերենի լավացմանը»,- նշեց Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամի նախագահ Արեն Թոխատյանը:

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը 2015 թվականին ստեղծվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից:

Տեսանյութը դիտեք այստեղ:

Այլ ծրագրեր

Կավե զարգացնող խաղեր՝ Ճամբարակից. ստեղծվել են նոր աշխատատեղեր
Ճամբարակի «Աստղացոլք» հասարակական կազմակերպությունը երեխաների խնամքի, խոցելի խմբերի, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող կանանց զբաղվածության ապահովման նպատակով իրականացնում է սոցիալական տարբեր ծրագրեր: Կազմակերպության շահառուները պատրաստում են հայկական տարազով կավե զարգացնող խաղեր, որոնք զարգացնում են երևակայությունն ու ծանոթացնում հայկական մշակույթին:
Կարդալ ավելին
Երեխաների համար նոր արտադրություն է հիմնվել
Զարգացման առանձնահատկություն ունեցող դեռահասներին աշխատանքային զբաղվածություն ստեղծելու և հասարակությանը ինտեգրելու համար 2017 թվականին «Քայլ առաջ» սոցիալական հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է ստվարաթղթե բաժակների արտադրություն:
Կարդալ ավելին
Հայկական ստարտափը զրոյից ձեռքի պրոթեզներ է արտադրում
Նախագծում են, մոդելավորում, 3D պրինտերով տպում և հավաքում. ArmBionics ստարտափի երիտասարդ անդամները զրոյից ստեղծում են ձեռքի պրոթեզներ։
Կարդալ ավելին